Մշակույթի նախարարությունը քննարկում է hայկական կինոյի զարգացման հիմնախնդիրները![]() 6 օգոստոսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ են ընթանում հայկական կինոյի զարգացման հիմնախնդիրների, հայեցակարգային դրույթների, ոլորտին առնչվող իրավական ու տնտեսական հարցերի շուրջ: Քննարկումներին մասնակցում են կինոարվեստի բնագավառում գործող պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդեն կայացել է երկու քննարկում, որոնց ընթացքում արվել են բազմաբնույթ առաջարկներ: Նախարարին կից գործող կինոխորհուրդը և աշխատանքային խումբը ուսումնասիրվում են բոլոր առաջարկները: Առաջիկայում նախատեսված հերթական նիստում դրանք կքննարկվեն, կամփոփվեն և հիմնավորվելու պարագայում կներառվեն hայկական կինոյի հիմնախնդիրներն ու զարգացման մեխանիզմները նախանշող փաստաթղթի նախագծում, հայտնում է ՀՀ մշակույէի նախարարության պաշտոնական կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |