9 օգոստոսի 2011 - 16:39 AMT
Ամերիաբանկը աջակցում է Համահայկական 5-րդ խաղերի անցկացմանը

Ամերիաբանկը, շարունակելով հավատարիմ մնալ իր կողմից որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, իր աջակցությունը և ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Համահայկական 5-րդ խաղերի բարձր մակարդակով և մեծ շուքով կազմակերպմանն ու անցկացմանը:

Խաղերի սկիզբը դրվել է դեռևս 1999թ., որի նպատակն է եղել Հայաստանի, ԼՂՀ-ի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդության մերձեցումը, մայր հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդումը: Արդեն 5-րդ անգամ է, ինչ Հայաստանում մեկնարկում են համահայկական խաղեր մարզական մրցումները, որոնց ընդհանուր առմամբ մինչ օրս մասնակցել են 7291 մարզիկ-մարզուհիներ` յուրաքանչյուր տարի միջինում 24 պետության միջինում 76 քաղաքից ներկայացված: Այս տարի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հայտ են ներկայացրել 34 երկրի 119 քաղաքի ավելի քան 3000 մասնակից։

5-րդ Համահայկական խաղերն այս տարի կանցկացվեն օգոստոսի 13-ից 21-ը Երևանում, որի ջահը օգոստոսի 2-ին վառվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում: