HTC-ն պատրաստվում է գնել Դոկտոր Դրեի ընկերության արժեթղթերի 51 տոկոսը

HTC-ն պատրաստվում է գնել Դոկտոր Դրեի ընկերության արժեթղթերի 51 տոկոսը

PanARMENIAN.Net - Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը հայտնել է, որ 300 միլլիոն դոլարով պատրաստվում է գնել ամերիկյան ականջակալներ արտադրող ընկերության՝ Beats Electronics-ի արժեթղթերի 51 տոկոսը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

HTC տեղեկացրել է, որ այսօր կնքել է համաձայնագիր Դոկտոր Դրեին պատկանող (Dr. Dre) Beats Electronics-ի հետ, ըստ որի վերջինս պետք է ապահովի «անթերի հնչեղություն HTC-ի օգտագործողներին»։

Բարձր որակի երաժշտության պրոդյուսեր Դոկտոր Դրեն Beats Electronics-ը հիմնել է 2006 թվականին։ Ընկերության ականջակալները 600 դոլար արժողություն ունեն։

Հավանաբար HTC ընկերությունը նպատակ ունի բարեփոխել իր ընկերության արտադրաքները, որպեսզի գրավի էլ ավելի բարձր դիրքեր սմարթֆոնների արտադրության համաշխարհային շուկայում։ HTC-ին հայտնի է իր Android սմարթֆոններով որպես հեռախոսներ արտադրող առաջատար ընկերություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---