Նոնիտո Դոների ներկայացուցիչ. Մեզ չի հետաքրքրում ռևանշը Վիկ Դարչինյանի հետ![]() 11 օգոստոսի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - НВО հեռուստաալիքը առաջարկել է Նոնիտո Դոներին (Ֆիլիպիններ) ռևանշ անցկացնել Վախթանգ Դարչինյանի հետ (Հայաստան), սակայն Top Rank-ը հրաժարվել է: «Մեզ չի հետաքրքրում ռևանշը Վիկ Դարչինյանի հետ: Մենք մի քանի անգամ փորձել են կազմակերպել ռևանշ հանդիպում, սակայն ոչինչ չի ստացվել: Չեմ կարծում, որ Դոները ինչ-որ բան կստանա, հանդիպելով ևս մեկ անգամ»,-ֆիլիպինցու թիմի ներկայացուցիչ Կառլ Մորետտիի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն: IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը և WBC/WBO աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները առաջին անգամ հանդիպել են ռինգում 2007թ., այն ժամանակ հայ բռնցքամարտիկը զիջեց նոկաուտով, դա նրա առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում: Արդեն չորս տարի է բռնցքամարտիկների թիմերը բանակցում են ռևանշի մասին, սակայն, դեռ չեն եկել համաձայնության: Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 3-ին Երևանում, որտեղ նրա մրցակիցը կլինի Էվանս Մբամբան (ՀԱՀ), իսկ Դոները ռինգ դուրս կգա նոյեմբերի 5-ին, սակայն հայտնի չէ, թե ով է նրա մրցակիցը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |