Մարկո Ֆարանին պատրաստ է անձամբ աջակցել Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը11 օգոստոսի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի համագործակցության գործակալության տնօրեն, նախարար Մարկո Ֆարանիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հանդիպման ընթացքում Ֆարանին նշել է, որ գործակալությունը հանդիսանում է Բրազիլիայի ԱԳՆ-ին կից գործող կարևոր մարմին, որը կազմակերպում, ֆինանսավորում և իրականացնում է տեխնիկական համագործակցությունը օտարերկրյա բոլոր երկրների հետ: Գոհունակություն հայտնելով, որ Հայաստանը մուտք է գործում գործակալության ծրագրերի մեջ, նա նշել է, որ Բրազիլիան մինչև տարեվերջ կընդունի ՀՀ գյուղնախարարության չորս մասնագետների` վերապատրաստելու գյուղ և անասնապահական մթերքների, այգեգործության և գինու արտադրության ոլորտներում, Հայաստան կուղարկի Բրազիլիայի հրշեջ ծառայության պատվիրակությանը` նրա գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ: Մարկո Ֆարանին նաև պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ընդունել ՀՀ գյուղնախարարության բարձրաստիճան պատվիրակությանը, պարբերաբար քննարկել և ընթացք տալ համագործակցության այլ ծրագրերի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |