Դաղստանում որոշել են հրատարակել սեփական Forbes-ը, իսկական Forbes-ին դա դուր չեկավ![]() 11 օգոստոսի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Forbes Media ընկերությունը դատի է տվել Դաղստանի «Նավթագործ» ավտոլցակայանների ու նավթային ձեռնարկությունների ոչ առևտրային ընկերակցությանը հեղինակային իրավունքների խախտման համար, ասվում է Forbes-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Դաղստանի «Նավթագործ» ավտոլցակայանների ու նավթային ձեռնարկությունների ոչ առևտրային ընկերակցությունը լույս է ընծայել սեփական « Forbes-ի հատուկ թողարկում» ամսագիրը Forbes-ի ապրանքանիշի պատճենը հանդիսացող լոգոտիպով: Հանդեսի շապիկի վրա խոշոր տառերով գրված է հետեևյալ ենթավերնագիրը. «Ինչպե՞ս խթանել սեփական բիզնեսը Դաղստանում»: Օգոտոսի 2-ին Forbes Media-ն հայցով դիմել է Դաղստանի Վերաքննիչ դատարան գրանցված ապրանքանիշն ապօրինի օգտագործելու համար: Օգոստոսի 9-ին հայցն ընդունվել է քննարկման: Նախնական դատավարությունը նշանակված է սեպտեմբերի 16-ին: Forbes-ը աշխարհի գործարար ոլորտի առաջատար ամսագրերից է: Ամերիկյան ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1917թ.: Ռուսաստանում այն հրատարակվում է 2004թ.: 2009թ. գործարկվել է հրատարակության ռուսալեզու կայքը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |