Վերաբացվել է Ամերիաբանկի «Կասկադ» մասնաճյուղը![]() 11 օգոստոսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի «Կասկադ» մասնաճյուղը օգոստոսի 10-ին իր հաճախորդներին ներկայացավ վերանորոգված, նոր կահավորմամբ և հագեցած ժամանակակից պահանջներին համապատասխան բանկային տեխնիկայով: Դեղատան 6 հասցեում տեղակայված Ամերիաբանկի վերաբացված մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները, հաճախորդների սպասարկումն առավել բարձր մակարդակով և արագ իրականացնելու համար: Բանկը շարունակաբար կատարելագործում է ինչպես իր կողմից մատուցվող ծառայությունները և դրանց որակը, այնպես էլ իր հաճախորդների սպասարկման պայմանները: Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում իր մասնաճյուղերի ցանցի ընդլայման ուղղությամբ, որի նպատակն է առավել մոտ լինել իր հաճախորդներին և ապահովել ունիվերսալ սպասարկում: Ներկայումս Բանկի մասնաճյուղերի թիվը 7-ն է, որոնցից 4-ը գտնվում են Երևան քաղաքում, 2-ը` ՀՀ մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում: Մինչև տարեվերջ Բանկն իր մասնաճյուղերի թիվը նախատեսում է հասցնել 10-ի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |