Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցնում մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում![]() 12 օգոստոսի 2011 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերները շարունակում են վստահ ելույթ ունենալ մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն ընթանում է հնդկական Չեննայում: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 9-րդ տուրում, ոչ մի հնարավորություն չտալով հնդիկ գրոսմայստեր Կոուշիկու Գիրիշիին, հաղթեց նրան սևերով: Հաղթանակը հնարավորություն տվեց Հովհաննիսյանին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը 8 միավորով: Կես միավորով նրանից ետ է մնում մեկ այլ հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով հաղթեց Իվան Լոպես Սալգադոյին (Իսպանիա): Տեր-Սահակայնը բարձրացել է 2-րդ տեղը 7,5 միավորով: 10-րդ տուրում Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը կխաղան իրար դեմ: Աղջիկների առաջնությունում 9-րդ տուրը հաջող դասավորվեց նաև հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի համար: Նա սևերով հաղթեց ավստրալուհի Սավիտրի Նարետրանին և, վաստակելով 4 միավոր, բարձրացավ 42-րդ տեղը: Աղջիկների թվում առաջատարն է Դեյսի Կորին (Պերու) 8 միավորով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |