12 օգոստոսի 2011 - 12:45 AMT
Գրետա Գասպարյան. Պետք է հավատալ սեփական ուժերին ու ամբողջությամբ նվիրվել յուրաքանչյուր խաղին

Մոսկովայն «ՇՎՍՄ Իզմայլովո» ֆուտբոլի ակումբի կիսապաշտպան Գրետա Գասպարյանը, որը եղել է նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագը, նշել է, որ հիմնական կազմում ընդգրկվելը դյուրին գործ չէ: «Յուրաքանչյուր մարզման ժամանակ պետք է ամբողջ ուժով խաղալ: Հենց դա էլ աշխատում եմ անել»,-հայ ֆուտբոլիստուհու խոսքերն է մեջբերում championat.com-ը:

«ՇՎՍՄ Իզմայլովո»-ն Ռուսաստանի առաջնությունում պայքարում է 3-րդ տեղի համար, չնայած նրան, որ մեկնարկն այնքան էլ հաջող չէր: «Մեզ հետապնդում են պարտությունները, նահանջել ենք 7-րդ տեղը: Մեզ ոչինչ չէր մնում, քան հավաքվել ու շտկել այդ իրավիճակը: Բարեբախտաբար, դա վատ չստացվեց: Հարկավոր է հավատալ սեփական ուժերին ու ամբողջությամբ նվիրվել յուրաքանչյուր խաղին: Այն ժամանակ ամեն ինչ կստացվի»,-խոստովանել է Գասպարյանը:

Ըստ նրա, կարևորն այն է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստուհու աչքերը փայլեն, երբ նա խաղի դաշտում է ու խաղալու ցանկություն լինի. «Եվ եթե դա տեսնեն երկրպագուները, ապա հաճույքով կգան կանանց թիմերի խաղերին և կկիսեն զգացմունքները մյուսների հետ: Դրանից է պետք սկսել»: