12 օգոստոսի 2011 - 13:16 AMT
MySpace-ը Anonymous-ի նոր զո՞հ

MySpace սոցիալական ցանցը երեկոյան ենթադրաբար հաքերային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է CNET news-ը։ Բոլոր այցելուներին ողջունում էր blank էջը, որը վերնագրված էր հետևյալ հաղորդագրությամբ՝ «ամեն ինչ սխալ է»։ «Մենք խառնել ենք կոդն այնպես, որ այժմ վտանգված են ոչ միայն օգտագործողները, այլև նրանց ընտանի կենդանիները»,-հեգնանքով գրել են հաքերները:

Մի քանի րոպե անց, երբ MySpace-ի ղեկավարությունը նկատել է իրավիճակը, կայքում հայտնվել է «Ծառայությունն անհասանելի է» հաղորդագրությունը նախորդի փոխարեն։

Ւնչպես նշում է CNET-ը, MySpace-ի ներկայացուցիչները միանգամից չեն մեկնաբանել կատարվածը։ Ավելի ուշ MySpace-ը հայտնեց, որ կայքը պարզապես ժամանակվոր անջատվել էր և ոչ թե հարձակման ենթարկվել։

Սակայն Twitter-ի որոշ օգտագործողների մեկնաբանությամբ, սա կարող է լինել Anonymous հաքերային խմբի հերթական նախաձեռնությունը։ Վերջերս Anonymous-ըհայտնել էր, որ պատրաստվում է նոյեմբերին հաքերային հարձակման ենթարկել Facebook-ը։

Հիշեցնենք, որ վերջերս MySpace սոցիալական ցանցը ծանր ժամանակներ ապրեց. օրեցօր կորցնելով իր հանրաճանաչությունը՝ այն վերջապես կողմնորոշեց իր ուղղվածությունը դեպի փոփ մշակույթի աշխարհ՝ փոխելով արտաքին տեսքը։

News Corporation-ը, որը գնել էր MySpace-ը 2005թ-ին 580 միլիոն դոլարով, 2011-ի հունիսին այն վաճառեց Specific Media անվամբ թվային-մեդիա հանդիսացող ընկերությանը 35 միլիոն դոլարով։