Ալիկ Ղարիբյան. Իրանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հայանպաստ լուծում ստանա![]() 12 օգոստոսի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Իրանը ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայամետ դիրքորոշում ուներ և այժմ շահագրգռված է, որ հակամարտությունը հայանպաստ լուծում ստանա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Ալիկ Ղարիբյանը: Ըստ նրա, դա կապված է մասնավորապես նրա հետ, որ անցանկալի է Թուրքիայի դիրքերի ուժեղացումը տարածաշրջանում, ինչպես նաև այն մտավախությունների հետ, որ եթե Արցախի ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, Արևմուտքի կողմից դրանք կօգտագործվեն որպես հարթակ Իրանի դեմ հնարավոր հարձակման համար: Իր հերթին իրանագետ Մհեր Բաղդասարյանը նշել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի օգտին: Ըստ նրա, արևմտյան երկրները մտահոգված են նաև նրանով, որ եթե Ադրբեջանի վերահսկողությունը հաստատվի ԼՂ-ում, դա կխթանի պանթուրքիզմի գաղափարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |