Ռուսաստանի Կալուգայի շրջանում ձերբակալել են օրենքով գող Վարդան Ասատրյանին, որի մականունն է Բջե![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կալուգայի շրջանի Օբնինսկ քաղաքում բերման է ենթարկվել օրենքով գող Վարդան Ասատրյանը, որի մականունն է Բջե:Այդ մասին ասվում է ՆԳՆ ՊՎ մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է Լենտա.ռու-ն: 49-ամյա Ասատրյանի մոտից առգրավվել է ՌԴ քաղաքացի Անդրեյ Ալեքսեևի անունով կեղծ անձնագիր, կես գրամ հերոին: Հարուցված է քրեական գործ փաստաթղթեր կեղծելու և թմրանյութի տեղափոխման մեղադրանքով: Ըստ ՆԳՆ ՊՎ, Բջեն վերահսկում է բնկարանային թալանով զբաղվող մի շարք հանցավոր կազմավորումների եկամուտները: Խմբավորումները գործում են Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում: Բջեն ամենաերիտասարդ օրենքով գող Սերգեյ Ասատրյանի (Օսետրինա կրտսեր մականունով) հեռավոր ազգականն է: Նա ևս վերջերս ձերբակալվել է: Երկու հանցագործները նույն գողական կլանի անդամներ են: Այդ կլանի անդամներ են նաև Էդուարդ Ասատրյանը, որը հայտնի է Օսետրինա և Էդիկ Տբիլիսսկի անուններով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |