Facebook-ը շտապում է թարմացնել իր խաղերը Google+-ից ետ չմնալու համար![]() 12 օգոստոսի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցն անմիջապես G+-ի (Google+) Խաղերի պլատֆորմի գործարկումից մի քանի ժամ անց թարմացրեց իր խաղային պլատֆորմը։ Այս մասին գրում է Mashable-ը։ Առաջին թարմացումը, որ Facebook-ը կատարել է, Game Ticker-ն է, որի միջոցով օգտագործողները կարող են հետևել ընկերների խաղացած խաղերի նորություններին և միավորներին։ Game Ticker-ը գտնվում է Facebook չաթի նույն մասում։ Game Ticker նախագծվել է սոցիալական լինելու համար։ Վերջինիս միջոցով հնարավոր է նաև խաղալ ընկերների հետ։ Facebook-ը նաև ներկայացրել է խաղերի համար նոր լայնէկրան ռեժիմ։ Այս թարմացումը օգտագործողներին թույլ է տալիս էջանշել (bookmark) սիրելի խաղ-ծրագրերը, որպեսզի դրանք հասանելի լինեն նորությունների հոսքում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |