Իտալացի լեռնագնաց Տիտո դե Լուկայի անունից Արամ I-ին նվիրել են Նոյյան տապանի մասնիկը

Իտալացի լեռնագնաց Տիտո դե Լուկայի անունից Արամ I-ին նվիրել են Նոյյան տապանի մասնիկը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն է փոխանցվել Նոյյան տապանի մասնիկը: Քարացած մասնիկը փոխանցվել է կաթողիկոս Արամ Առաջինին իտալացի ալպինիստ ու Արարատ լեռան հետազոտող Տիտո դե Լուկայի անունից՝ Մխթարյան միաբանության հայր Վահան Օհանյանի միջոցով, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանում, Վրաստանում և Արևելայն Եվրոպայում հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդի պաշտոնը:

«Իտալացի լեռնագնացը տապանի մասնիկը հայտնաբերել է սուրբ լեռ վերելքներից մեկի ժամանակ: Մասնիկը ենթարկվել է բարդ քիմիական ու ռադիոիզոտոպային հետազոտությունների, որով հաստատվել է գտածոյի տարիքը: Տապանի մեկ այլ մասնիկ լեռնագնացի անունից անցյալ տարի հանձնվել է Սբ Էջմիածնին»,-ասել է ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանը:

Իտալացի ճափորդ ու գրող Տիտո դե Լուկան, որը գրում է Ազատ Վարդանյան կեղծանունով, վերջին 20 տարիները նվիրել է Նոյյան տապանի մանսունքների որոնմանը և շատ անգամ է հետազոտել Արարատ լեռան քարանձավներն ու սառցե դաշտերը: Մի անգամ 4350 մ բարձրության վրա նա հայտնաբերել է խեժի հետքերով փայտի մի կտոր, որը կարող էր Նոյյան տապանի գոյության ապացույցը դառնալ: Դե Լուկան կազմել է այն վայրի քարտեզն ու տեղը, որտեղ, ըստ նրա, կանգ է առել Նոյյան տապանը: Իր գտածոները նա աստիճանաբար տեղափոխել է Սբ Ղազար կղզի՝ Մխիթարյանների միաբանություն, որտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել նրանց պահպանման համար:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---