Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ընտրանու հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի մինչև 16 տարեկանների ընտրանու հետ: Հունիսի 9-ից հայկական թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Հանդիպումները տեղի կունենան Հանքավանում օգոստոսի 13-ին` երևանյան ժամանակով 14:00-ին, և օգոստոսի 15-ին` ժամը 12:00-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ` Վոլոդյա Ավագյան («Բանանց») և Հենրի Ավագյան («Միկա»):

Պաշտպաններ` Վահան Ադլոյան, Նարեկ Պետրոսյան, Արմեն Հովհաննիսյան («Բանանց»), Հայկ Մարգարյան, Սերգեյ Ավետիսյան, Խաչատուր Խաչատրյան («Փյունիկ») և Դավիթ Մալխասյան («Օլիմպիկ» Մ., Ֆրանսիա):

Կիսապաշտպաններ` Դավիթ Մուրադյան, Արամ Սարգսյան, Վարդան Խաչատրյան, Միքայել Խաշմանյան («Բանանց»), Նարեկ Ասլանյան, Ավիկ Բարսեղյան («Փյունիկ»), Ալիկ Առաքելյան («Միկա»), Դավիթ Թևոսյան («Տորպեդո» Վլադիմիր, Ռուսաստան) և Նորայր Տիգրանյան («Զենիթ», Ռուսաստան):

Հարձակվողներ` Էդուարդ Ավագյան («Բանանց») և Օրբելի Համբարձումյան («Շենգավիթ»):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---