Համացանցում տեղադրված կարդրերը կապ չունեն «Կյանքի խոսք» աղանդի հետ12 օգոստոսի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը պարզաբանում է տարածել, ըստ որի այսօր առավոտյան տարածած տեսանյութում պատկերված կրոնական հավաքը կապ չունի «Կյանքի խոսքի» հետ: Այս մասին նախաձեռնությունը տեղեկացրել է «Կյանքի խոսք»-ի մամլո քարտուղար Արմեն Լուսյանը: «Չենք լռելու» նախաձեռնությանը թյուրիմացության մեջ էր գցել իր գյումրեցի ակտիվիստների հավաստիացումը, թե տեսանյությում պատկերված է «Կյանքի խոսք»-ի հավաքը, ինչի համար պարզաբանման հեղինակները ներողություն են խնդրում: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը այսօր ԶԼՄ-ներով տեսագրություն էր տարածել, որում պատկերված է, թե ինչպես է մի մարդ մտախավարման հասցնում դահլիճում նստածներին` ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում (http://www.youtube.com/watch?v=P4xWPI-DGqc): «Չենք լռելու» նախաձեռնությունից միևնույն ժամանակ հայտնում են, որ «Գյումրիի Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պարզել է տեսանյութում պատկերված անձի ինքնությունն ու պատկանելությունը: Ավելին` նա հարցազրույց է տվել www.shirakcentre.org կայքին` փորձելով արդարացնել իր պահվածքը: Նախաձեռնությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու պայքարը կրոնական աղանդների դեմ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |