ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական ձևաչափով քննարկել են անվտանգության հարցերը![]() 12 օգոստոսի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 12-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շրջանակ: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |