Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է հռչակավոր երաժշտի այցելությունը` Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը: Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը և դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը: Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |