Էդգար Մանուչարյանը վարձակալության հիմունքներով հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում

Էդգար Մանուչարյանը վարձակալության հիմունքներով հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» հարձակվող Էգդար Մանուչարյանը վարձակալության հիմունքներով հանդես կգա Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում: Ֆուտբոլիստը կմնա ակումբում մեկ տարի, հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

«Ուրալը» հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնում և 35 միավորով 5րդ տեղում է: Օգոստոսի 13-ին «Ուրալը» առաջնության երկրորդ շրջանում կխաղա «Չերնոմորեցի» հետ:

Էդգար Մանուչարյանը «Փյունիկ» ակումբի սանն է, 2005թ. նա տեղափոխվեց հոլանդական «Այաքս», հետո վարձակալության հիմունքով տեղափոխվել է «Հարլեմ» ու «Ապելդորն», 2010-ին վերադարձել է «Փյունիկ»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---