Բուքմեյքերները «տարօրինակ» են համարում Յուրա Մովսիսյանի թիմի առաջիկա հանդիպումը![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին լիգայում 20-րդ տուրը: Տուրի ամփոփիչ հանդիպումը «Կրասնոդարի», որտեղ հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, և «Կռիլյա Սովետովի» միջև կկայանա օգոստոսի 14-ի երեկոյան: Նշանակալի է, որ բուքմեյքերներն այդ հանդիպման ֆավորիտ են համարում Սամարայի թիմին, որը 13 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Կրասնոդարում «Կռիլյա Սովետովի» գործակիցը տատանվում է 2.10-2.30-ի միջև, մինչդեռ մրցակցի գործակիցը կազմում է 2.50-2.80: Bwin բուքմեյքերական գրասենյակն ընդհանրապես դրույքներ չի ընդունում «Կրասնոդար» - «Կռիլյա Սովետով» հանդիպմանը, հաղորդում է championat.com-ը: Շատ հաճախ բուքմեյքերների նման վերաբերմունքը վկայում է այն մասին, որ իրենք կասկածներ ունեն հանդիպման արդյունքի` նախօրոք պայմանավորված լինելու վերաբերյալ: «Կրասնոդարն» իր հաշվին 26 միավոր ունի և 9-րդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |