Արցախի յուրաքանչյուր աշակերտ կունենա իր դյուրակիր համակարգիչը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Ստեփանակերտում և Շուշիում կմեկնարկի ՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը, որի նպատակն է փոխել ապագա կրթական համակարգը։ Այս մասին այսօր հայտարարել է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմանդրամը՝ ի դեմս արգենտինահայ գործարար էդուարդո Էռնեկյանի։ ՆՈՒՌ ծրագրի շրջանակներում 1-4-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտի և նրանց ուսուցիչներին կտրամադրվի մեկական ժամանակակից մատչելի XO դյուրակիր համակարգիչ (laptop)։ XO դյուրակիր համակարգիչները ստեղծվել և նախագծվել են հատուկ կրթական նպատակներով։ Արցախի կառավարությունը խոստանում է ապահովել դպրոցներն ինտերնետով։ ՆՈՒՌ ծրագրի առաջին փուլում կվերապատրաստվի 160 ուսուցիչ: Հաջորդ փուլում 3600 աշակերտ հնարավորություն կունենա կիրառել ՆՈՒՌ ծրագրի համակարգիչները։ Ծրագիրն իրականացվելու է Արցախի կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ։ ՆՈՒՌ-ն իրականացվում է ՄՀՅԵ (մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային) կրթական ծրագրի գաղափարի ներքո, որը մշակվել է ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների ինստիտուտում։ Արցախի կառավարությունը խոստացել է ինտերնետով ապահովել նաև մի շարք այլ քաղաքների և գյուղերի դպրոցներ, որպեսզի այնտեղ նույնպես հնարավոր լինի իրականացնել ՆՈՒՌ ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակներն են դասարան, դպրոց և ընտանիք ներմուծել նոր տեխնոլոգիաներ, բոլոր աշակերտների համար ստեղծել հավասար հնարավորություններ, հասանելի դարձնել տեղեկատվությունը, համաշխարհային կրթական փորձն ու մշակույթը, նպաստել տարածաշրջանում և աշխարհում Արցախի մշակույթի տարածմանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |