Սիրիայի հայ համայնքի համար իրադրությունը շարունակում է հանդարտ մնալ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայում տուժած հայերի մասին որևէ տեղեկություն չունի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Սիրիայում Հայաստանի դեսպատանունն իր աշխատանքը շարունակում է նորմալ գրաֆիկով: Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանն իր հերթին հաղորդել է, որ իրադրությունը Դամասկոսում առանձնապես չի փոխվել, և որ ամեն ինչ հանգիստ է: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի կացության մեջ են Լաթակիա քաղաքի հայերը, որտեղից նոր գնդակոծությունների և բախումների մասին հաղորդագրություններ են ստացվում, Արիսյանն ասել է, որ այն թաղամասերում, որտեղ հայեր են բնակվում, ամեն ինչ հանգիստ է, և որևէ բախումներ չկան: Նրա խոսքով, Լաթակիայում 8000-ից 10 000 հայ է բնակվում: Լաթակիա քաղաքում, որտեղ հակակառավարական ելույթներ են տեղի ունենում, արդեն երրորդն օրն է, ինչ շարունակցվում է սիրիական անվտանգության ուժերի զանգվածային օպերացիան: Առնվազն 30 մարդ է տուժել: Քաղաքի փողոցներում տանկեր են շրջում, իսկ ծովից առափնյա շրջանները գնդակոծում են ռազմանավերը: Լաթակիան գլխավոր սիրիական նավահանգիստն է Միջերկրական ծովում: Մինչդեռ հաղորդագրություններ են ստացվում, որ քաղաքի թաղամասերից մեկում զինվորականները կրակ են բացել պաղեստինյան փախստականների ճամբարի վրա, որտեղ մոտ 10 000 մարդ էր գտնվում: Որոշ տվյալների համաձայն, նրանց կեսն արդեն լքել է ճամբարը: Սիրիայում հակամարտության սկզբից` այս տարվա մարտից նախագահ Բաշար Ասադը հայտարարում է, որ պայքարում է ահաբեկիչների և միջազգային դավադրության դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |