Ծանրորդ Աղասի Աղասյանը դարձել է ամառային Ունիվերսիադայի չեմպիոն![]() ![]() PanARMENIAN.Net - Ծանրորդ Աղասի Աղասյանը, որը հանդես է գալիս մինչև 77կգ քաշային կարգում, նվաճել է ամառային Ունիվերսիադայի ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Աղասյանը հաջողությամբ իրացրեց երկու մոտեցումները՝ բարձրացնելով 151 կգ: Հրում վարժությունում հայ մարզիկին հաջողվեց բարձրացնել 186 կգ և երկամարտում զբաղեցնել առաջին տեղը 337 կգ ցուցանիշով: Աղասյանը 5 կգ առաջ անցավ ռուսաստանցի Վյաչեսլավ Լատուշինից (ՌԴ), որը գրավեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում է Վիկտոր Խարչենկոն նույնպես Ռուսաստանից՝ 331կգ-ով: Չինական Շենչժենում անցնող Ունիվերսիադայում մեկնարկել է նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արամ Անդրիկյանը (85կգ/կ), սակայն անհաջող է ելույթ ունեցել: Մինչև 94կգ քաշային կարգում հանդես կգան Նորայր Վարդանյանն ու Վարդան Դավթյանը, ծանրագույն քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Հայկ Հակոբյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |