ԱՄՆ-ն մեծահոգություն է դրևորում. Այնտեղ դեռ չեն պահանջում Սիրիայի նախագահի հրաժարականը

ԱՄՆ-ն մեծահոգություն է դրևորում. Այնտեղ դեռ չեն պահանջում Սիրիայի նախագահի հրաժարականը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ առաջիկայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադից պահանջել հանձնել իշխանությունն ընդդիմությանն ու հրաժարական տալ, սակայն կշարունակի ճնշում գործադրել նրա վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Վաշինգտոնի ազգային գրադարանում:

«Մենք վերջնաժամկետներ չենք դնում: Մեր նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Բաշար Ասադի գործողությունները դատապարտելու վրա և ուժեղացնել միջազգային ճնշումը նրա հանդեպ»,-ասել է նա;

Ըստ նրա, այժմ ԱՄՆ-ն կենտրոնացել է սիրիական խնդրի լուծման երկու ուղղությունների վրա՝ պատժամիջոցների ու խորհրդակցությունների միջազգային հանրության հետ: «Մենք ուժեղացնում ենք պատժամիջոցները և կոչ ենք անում մյուս երկրներին հետևել մեր հորդորին…Ես հավատում եմ, որ այդ գործողությունները արդյունք կտան: Ինչո՞ւ այժմ չենք կոչ անում, որ հեռանա: Ենթադրենք, ԱՄՆ-ն ասի, որ Ասադը պետք է հեռանա: Եվ ի՞նչ: Սակայն, եթե այդ մասին ասեն նաև այլ երկրները… Եթե ասեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ապա այդ պահանջն ավելի բարձր կհնչի»,-հայտարարել է պետքարտուղարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---