ՄՕԿ. Օլիմպիական օբյեկտների շինարարությունը Սոչիում ընթանում է ըստ ժամանակացույցի

ՄՕԿ. Օլիմպիական օբյեկտների շինարարությունը Սոչիում ընթանում է ըստ ժամանակացույցի

PanARMENIAN.Net - Բոլոր հյուրանոցները Սոչիում 2014թ. Օլիմպիական խաղերի մասնակիցներին ընդունելու համար պատրաստ կլինեն 2012-13թթ.: Դրանում վստահություն է հայտնել ՄՈԿ համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլին:

Ըստ նրա, շինարարությունը Սոչիում արդեն այն փուլում է, երբ օբյեկտները պատրաստվում են շահագործման հանձնել: «Մենք այցելեցինք գրեթե յուրաքանչյուր շինհրապարակ և վստահ ենք, որ օբյեկտները պատրաստ կլինեն դիմավորելու Օլիմպիադայի հյուրերին ու մասնակիցներին»,-մեջբերում է Կիլիի խոսքերը itar-tass.com-ը:

Համակարգող հանձնաժողովի նախագահը հատուկ նշել է Սոչի-2014» կազմկոմիտեի աշխատանքը: Նրանց կատարած աշխատանքի ծավալը բարձրագույն գովասանքի է արժանի»,-ասել է Ժան Կլոդ Կիլին: -

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---