Հրանտ Բագրատյան. Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Հրանտ Բագրատյան. Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները, չնայած բազմաթիվ հայտարարություններին, ոչինչ չեն անում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ոչինչ չի արվել, կարծում եմ, գիտակցաբար հակառակն է արվում»,-ասել է նա: Որպես օրինակ, նա բերել է բիզնեսի խոշորացումը Հայաստանում, ինչն, իր կարծիքով, ամենևին չի նպաստում կոռուպցիայի դեմ պայքարին: Բագրատյանը նաև մեկնաբանել է երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու միջոցները: «Այս կառավարության օրոք ավելի մեծ հաջողություն կգրանցվի, եթե կառավարությունն ընդհանրապես ոչինչ չանի»,-նշել է նա: Ըստ Բագրատյանի, երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու համար հարկավոր է վերափոխել մաքսային համակարգը, հրաժարվել մենաշնորհից ներկրման ոլորտում, ինչպես նաև փոխել Կենտրոնական բանկի քաղաքականությունը: Բագրատյանը հայտարարել է նաև, որ համաշխարհային ճգնաժամը չի հաղթահարվել և դրան դիմակայելու համար Հայաստանը պետք է կայունացման հիմնադրամ ստեղծի:

4  17.08.11 - ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---