«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթական հացադուլն է. Կալանավորները պահանջում են վերանայել իրենց գործերը![]() ![]() PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը, ցմահ ազատազրկման դատապարտված Էմիլ Վերդյանը հացադուլ է հայտարարել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը, հացադուլ հայտարարելով, Վերդյանը ցանկանում է բողոքարկել դատավճիռը: Նա հայտնել է նաև, որ կալանավորը դեռևս ոչ մի պահանջ չի ներկայացրել և գտնվում է իր բանտախցում: Մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի՝ նախկին 15 տարվա փոխարեն: Ցմահ դատապարտյալների մասով այն միանշանակ մեղմացում է, հետևաբար, պիտի ունենա հետադարձ ուժ. այս տեսակետն են հայտնում որոշ իրավաբաններ: Գործերի վերանայման տրամաբանությունը հետևյալն է: Եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 42-ը նախկին մահապարտներն են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16, 17... այսինքն` մինչև 20 տարի պատժաչափը, ինչպես որ նախատեսում է ներկայիս օրենքը: Հետևաբար այն մեղմացում է: Սակայն, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնի դարձել լավատեղյակ աղբյուրներց, մի քանի քրեական գործ ձևական քննվել ու պատիժները անփոփոխ են մնացել: Ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանի բողոքն ուղղված է հենց օրենքի փոփոխության ընձեռած բացառիկ հնարավորությունը չկիրառելու կամ ձևականորեն կիրառելու դեմ: Նա պահանջում է սկսել գործերի ռեալ ու անհատական վերանայումներ, որոնց արդյունքում, ինչպես օրենքն է թույլ տալիս, նշանակվեն առանձին պատժաչափեր կոնկրետ տարիների տեսքով: Բանն այն է, որ մի քանի ցմահ դատապարտյալներ արդեն իսկ դիմել են Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ու ստացել միանման մերժումներ՝ պատիժը թողել անփոփոխ՝ ցմահ դատապարտություն: Էմիլ Վերդյան դեռ պատասխան չի ստացել, սակայն մտավախություն ունի, որ կրկնվելու է նույնը: Չի բացառվում, որ Էմիլ Վերդյանին միանան նաև ուրիշ ցմահ դատապարտյալներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բողոքները ստացվում են ամեն օր: «Պատահում է, որ օրը ստացվում է 5, 10 կամ մեկ բողոք»,-ասել է գործակալության զրուցակիցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |