Հայաստանը հայտնվել է ինտերնետից վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությամբ երկների թոփ տասնյակում![]() 17 օգոստոսի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Կասպերսկիի լաբորատորիան հրապարակել է տեղեկատվական վտանգների մասին իր ավանդական եռամսյակային զեկույցը։ Փորձագետների կարծիքով, 2011-ի 2-րդ եռամսյակում կեղծ հակավիրուսային ծրագրերի թիվը զգալիորեն աճել է։ 2011-ի 2-րդ եռամսյակում վնասակար ծրագրեր տարածող կայքերի 87%-ը կենտրոնացած է եղել աշխարհի 10 երկրներում (2%-ով պակաս նախորդ եռամսյակից)։ Կասպերսկիի լաբորատորիան կազմել է ինտերնետից վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությամբ երկրների տասնյակը։ Հայաստանն այս տասնյակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, որը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Ինտերնետից վիրուսներով վարակվելու բարձր ռիսկայնությամբ երկների տասնյակը հետևյալն է՝ Օման, Ռուսաստան, Իրաք, Ադրբեջան, Հայաստան, Սուդան, Սաուդյան Արաբիա, Բելառուս, ԱՄՆ և Քուվեյթ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |