Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ նոր նավամատույց կկառուցվի![]() ![]() PanARMENIAN.Net - Վանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նոր նավամատույցի կառուցմանը Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Նոր նավամատույցը կկառուցվի հնի տեղում, սակայն, թույլ կտա ավելի շատ այցելուներ ընդունել»,-ասել է Վանի քաղաքապետ Մյունիր Քարաօղլուն: Այս տարի Կոստանդնուպոլսի պատրիարքարանը բարձրաստիճան այցելուների չի սպասում, ինչպես նախորդ տարի: Այդ մասին Hurriyet-ին է հաղորդել Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը: Պատարագը Սբ Խաչ եկեղեցում կմատուցվի սեպտեմբերի 11-ին: Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարեկան հինգ անգամ պատարագ մատուցել Վանա լճի Աղթամար եկեղեցում: Այդ մասին հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպման շրջանակներում հայտարարել է Վանից ժամանած պատվիրակության ղեկավար, Թուրքիայի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջդեմիրը: Նա ասել է, որ պատարագ կմատուցվի Հայ Առաքելական եկեղեցու այն տոնական օրերին, որոնք կընտրի ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմը: 2010թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ առաջին պատարագը վերջին 95 տարվա ընթացքում, սակայն գմբեթի խաչը տեղադրվեց միայն երկու շաբաթ անց: Առաջին պատարագին մասնակցել է մոտ 7000 հայ: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |