Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսն անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ զբոսաշրջիկներով ավտոբուսն անդունդն է գլորվել Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Նախնական տեղեկատվության համաձայն, տուժածների թվում կան երեխաներ և տարեց մարդիկ: Հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, վթարը տեղի է ունեցել Գուդաուրի բարձրլեռնային հանգստավայրի մերձակայքում, դեպքի վայրում են փրկարարներն ու շտապ օգնության բրիգադները, սակայն առայժմ ուղևորներին չի հաջողվում դուրս հանել անդունդից: Մցխեթա-Մթիանեթի շրջանի նահանգապետի տեղակալ Գիվի Ամիրխանաշվիլին հեռուստաընկերության եթերում հեռախոսով հաղորդել է, որ դեպքի վայրում հինգ բժշկական բրիգադ է գտնվում, որոնք կոտրվածքներով 12 հոգու կտեղափոխեն մոտակա հիվանդանոց: Փրկարարների լրացուցիչ բրիգադները դեպքի վայր են ուղարկվում Կազբեգիից և Թբիլիսիից, հաղորդում է Նովոստի-Գրուզիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |