Իրանի դեսպանը Սեյրան Օհանյանին է ներկայացրել նորանշանակ ռազմական կցորդին![]() 19 օգոստոսի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանին: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Համիդ Ռեզա Միրզային: Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-իրանական համա•ործակցության զարգացմանը: Պաշտպանության նախարարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Իրանի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին` իր պաշտոնավարման ժամանակ ունեցած ավանդի համար: Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |