HP -ն դադարեցնում է սմարթֆոնների և անհատական համակարգիչների արտադրությունը![]() 19 օգոստոսի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Hewlett-Packard (HP) ընկերությունը 2011-ի 2-րդ եռամսյակի ֆինանսական զեկույցի ժամանակ հայտնել է, որ դադարեցնում է webOS սմարթֆոնների և անհատական համակարգիչների (PC) արտադրությունը։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։ HP-ին նաև հայտնել է, որ 10 միլիարդ դոլարով գնել է ծրագրային ապահովման ոլորտի հսկաներից՝ Autonomy ընկերությունը և այսուհետ պատրաստվում է զբաղվել ծրագրային ապահովմամբ և ծրագրավորմամբ։ Բացի դրանից HP-ն հայտարարել է, որ իր չվաճառված TouchPad պլանշետների դիմաց ընդհանուր առմամաբ 100 մլն դոլար փոխհատուցում է վճարելու վերավաճառողներին, որոնց թվում է և Best Buy-ը։ HP-ն TouchPad պլանշետը թողարկել էր հուլիս ամսին։ Մեկ ամիս անց վերավաճառողները հայտնեցին, որ վաճառքը դանդաղ է ընթանում և ստիպված իջեցրեցին պլանշետի գինը 100 դոլարով։ Սակայն, ի վերջո, վերավաճառողները հրաժարվեցին վաճառել TouchPad-ը։ Վերջիններիցս Best Buy-ը փոխհատուցում պահանջեց 240 000 չվաճառված պլանշետների դիմաց։ Իսկ Palm ընկերութան WebOS համակարգը HP ընկերությունը գնեց 2010-ին։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |