Life News-ի գլխավոր խմբագիր Արամ Գաբրելյանովը կռվել է ռուս պատգամավորի հետ նացիստական գլխարկի պատճառով19 օգոստոսի 2011 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Life News-ի գլխավոր խմբագիր Արամ Գաբրելյանովը կռվել է «Սպրավեդլիվայա Ռոսիա»-յի պատգամավոր Օլեգ Միխեևի հետ վերջինիս նացիստական գլխարկի մասին սկանդալային հրապարակման պատճառով: Այդ մասին հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը»: Կռիվը տեղի է ունեցել Ռեն ԹՎ ալիքով «Ռուսական հեքիաթներ» հաղորդման նկարահանումից հետո: Գաբրելյանովն ու Միխեևը հրավիրված էին Սերգեյ Դորենկոյի հաղորդաշարին, որպեսզի քննարկեին Life News-ում հրապարակված և «Սպրավեդլիվայա Ռոսիա»-յի համախոհների վրդովմունքն առաջացրած հոդվածը: Հոդվածը պնդում էր, որ Միխեևն իր համակրի հարսանիքին նացիստական արծիվով գլխարկ էր կրել: Ինչպես ՌՍՆ-ին հաղորդել է «Ռուսական հեքիաթներ» հաղորդման շեֆ-պրոդյուսեր Աննա Կոմիսսարովան, տաղավարից դուրս գալիս Միխեևը սկսել է անպատվել Գաբրելյանովին, ինչի արդյունքում կռիվ է ծավալվել: Միխեևի խոսքով, Գաբրելյանովն իր վրա հարձակվել է թիկնապահների հետ միասին, և պատգամավորը ստիպված է եղել պատասխանել նրան: Ինչպես ասել է Միխեևը ՌՍՆ-ին տված հարցազրույցում, կռվից հետո Գաբրելյանովը հեռացել է «մի քիչ ծեծված և դժգոհ»: «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն Life News-ում տեղ գտած հոդվածն ու կից լուսանկարը կեղծիք է անվանել: Միխեևը հայտնել է, որ իր գլխարկի վրա Երրորդ ռեյխի զինանշանն ավելացվել է ֆոտոշոփի օգնությամբ, և հրապարակել է բնօրինակ լուսանկարը` առանց արծվի պատկերի: Սակայն Life News-ը պնդում է նկարների հավաստիության հարցում, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |