Ատոմ Էգոյանն աշխատում է Մեմֆիսյան եռյակի մասին նոր ֆիլմի վրա

Ատոմ Էգոյանն աշխատում է Մեմֆիսյան եռյակի մասին նոր ֆիլմի վրա

PanARMENIAN.Net - Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն աշխատում է «Եռյակն Արևելյան Մեմֆիսից» նոր փաստագրական ֆիլմի վրա, հաղորդում է բրիտանական Guardian-ը։ Ֆիլմի ստեղծողները որոշել են նկարահանել երեք դեռահասների հայտնի պատմության նոր տարբերակը։ «Ես ցանկանում եմ ներկայացնել դրամայի ընկալման իմ տարբերակը»,- նշել է Ատոմ Էգոյանը։

Ֆիլմը պատմում է երեք դեռահասների մասին, որոնք մեղադրվում են 1993-ին երեք 8-ամյա սկաուտ աղջիկների սպանության մեջ։ Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն երեխաների սպանությունը եղել է սատանիստական ծեսի մաս։ Դեռահասները դատապարտվել են սպանություն կատարելու համար, նրանցից մեկը դատապարտվել է ցմահ բանտարկության։

«Իմ ֆիլմում ես օգտագործում եմ նաև լրագրող Մառա Լևերիտի «Սատանայի հանգույցը» գրքի նյութերը»։ Դա դասական պատմություն է «վհուկների որսի» մասին»,- նշել է Էգոյանը։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---