Samsung-ի՝ Հայաստան ներմուծած Smart հեռուստացույցների միջոցով կարելի է անգամ Skype աշխատացնել

Samsung-ի՝ Հայաստան ներմուծած Smart հեռուստացույցների միջոցով կարելի է անգամ Skype աշխատացնել

PanARMENIAN.Net - Այսօր կենցաղային տեխնիկա արտադրող “Samsung Electronics” ընկերությունը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց 2011թ-ի Samsung հեռուստացույցների նոր տեսակի՝ Smart TV-ների 30 նոր մոդելներ, որոնց մեծ մասն արդեն ներմուծված է Հայաստան։

Հայաստանում Samsung-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը նշեց, որ Smart TV-ները կարող են մրցակցել համակարգիչների և սմարթֆոնների հետ։

«Samsung հեռուստացույցները դադարել են լինել միայն հեռուստացույց։ Գրեթե բոլոր Smart TV-ները ապահովում են ժամանակակից եռաչափ (3D) ֆորմատի ցուցադրում: Կա նաև հատուկ փոխարկիչ, որը տեղում տնային լուսանկարները և տեսանյութերը կփոխարկի 2D-ից 3D։ Smart TV-ներում կարելի է անգամ աշխատացնել Skype ծրագիրը՝ հեռուստացույցի տեսախցիկ ձեռք բերելու պարագայում։ Կա նաև հատուկ Android բջջային ծրագիր, որը սմարթֆոնում աշխատացնելու դեպքում սմարթֆոնը դարձնում է հեռակառավարման վահանակ»,-նշեց Անդրանիկ Շահբազյանը։

Smart TV-ները Հայաստանում վաճառվում են Samsung ֆիրմային խանութներում և «ԶիգԶագ» խանութում։ Ինչպես նշեց «ԶիգԶագ»-ի աուդիո-վիդեո բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը գները տատնվելու են «մինչև 1 մլն և ավել դրամ»։ «Կախված էկրանի չափսերից և ֆունկցիաներից՝ Smart TV-ներն ունեն մի քանի տեսակներ՝ ցածր, միջին և պրեմիում։ Պրեմիում մոդելների մեջ 3D ակնոցը ներառված է։ Հեռուստացույցները տրվում են 2 տարի երաշխիքով»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Ինչպես նշեց “Mark International” ՍՊԸ տնօրեն Արմեն Ախնազարյանը, մինչև տարվա վերջ նախատեսվում է վաճառել 3000-4000 հեռուստացույց։

Smart TV-ները հագեցած են Social Hub ծառայությամբ, որը պարունակում է մի շարք ֆունկցիաներ՝ Samsung Apps, ինտերնետ-բրաուզեր, Search All, Social TV, Allshare։ Samsung Apps-ում կարելի է ներբեռնել մուլտիմեդիա, ինֆորմացիոն ծրագրեր և խաղեր: Այժմ վիրտուալ խանութն ունի 40 անվճար ծրագիր: Ինտերնետ-բրաուզերի միջոցով հնարավոր է այցելել ինտերնետ կայքեր, այդ թվում հայերեն լեզվով կայքեր։ AllShare ֆունկցիան ստեղծում է տնային ցանց բոլոր համատեղելի սարքերի միջև՝ օգտագործելով DLNA- միացումը, որի շնորհիվ սպառողները կարող են փոխանակվել լուսանկարներով վիդեո թվային տեսախցիկներից, ինչպես նաև բջջային հեռախոսներից կամ հեռուստացույցի էկրանին դիտել տարբեր ֆայլեր: Search All ֆունկցիան օգնում է գտնել և ներբեռնել ցանկացած ֆիլմ կամ երաժշտություն: Իսկ Social TV ծառայությունը հնարավորություն է տալիս շփվել Twitter, Facebook և Google Talk-ի միջոցով, առանց հեռուստահաղորդման և ֆիլմի ընդհատման:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---