Հարութ Սասունյան. Հայաստանը վերջապես ձերբազատվեց հայ-թուրքական Արձանագրությունների «լծից»

Հարութ Սասունյան. Հայաստանը վերջապես ձերբազատվեց հայ-թուրքական Արձանագրությունների «լծից»

PanARMENIAN.Net - Հայաստանը վերջապես ձերբազատվեց հայ-թուրքական Արձանագրությունների «լծից» և կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի։ Այդպիսի կարծիք է հայտնել հասարակական գործիչ, The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում։ «Թուրքիան, կարելի է ասել, ծառայություն է մատուցել մեզ՝ հանելով հարցը խորհրդարանի օրակարգից»,- ասել է Հարութ Սասունյանը

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից հանել է 898 օրինագիծը, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Համաձայն Pirus Haber-ի, Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---