Հայաստանում աշխատում են բերքի կանխատեսման նոր մոդելի ներմուծման վրա

PanARMENIAN.Net - 3 տարվա ժամկետ (2010-2012) և 492 հազար ԱՄՆ դոլարի բյուջե ունեցող եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության «Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման» ծրագիրը Հայաստանում գործում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Նպատակը պարենային անվտանգության մակարդակի բարձրացումն է, վերջինիս վերաբերող ամբողջական և հավաստի տվյալներ հավաքելու, ամփոփելու և տարածելու հնարավորությունների ընդլայնումը: Չնայած ծրագրի հիմնական շահառուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է, սակայն այն համագործակցում է նաև Հայպետհիդրոմետի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ:

Ագրոօդերևութաբանական, մասնավորապես, բերքի կանխատեսման աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար վերջերս Հայպետհիդրոմետին է տրամադրվել ագրոօդերևութաբանական հողի խոնավության չափման սարքեր, 3 ավտոմատ կայան, որոնց շահագործումը հնարավորություն կտա հնարավորինս ճշգրիտ և հավաստի ագրոօդերևութաբանական կանխատեսումներ ունենալ:

Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է բերքի կանխատեսման նոր մոդելի ներդրման վրա, որը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներ /NDVI images/: Մոդելի համար նախատեսվող սարքավորումները / ագրոօդերևութաբանական 3 ավտոմատ կայան և հողի խոնավությանչափման գործիքներ/ կնպաստեն դիտարկված տվյալների որակի բարձրացմանը: Դրանք խիստ անհրաժեշտ են Հայպետհիդրոմետի դիտարկման ցանցում և առաջիկայում հողի խոնավության ճշգրիտ աստիճանը գնահատելու համար:

Նոր մոդելի համար անհրաժեշտ սարքավորումների արժեքը 70 հազ. ԱՄՆ դոլար է, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---