Սերգեյ Մինասյան. Հայաստանը ժամանակ չուներ, որպեսզի իր պետականությունը ձևավորեր նորմալ պայմաններում

Սերգեյ Մինասյան. Հայաստանը ժամանակ չուներ, որպեսզի իր պետականությունը ձևավորեր նորմալ պայմաններում

PanARMENIAN.Net - Ի տարբերություն այլ երկրների, որոնք հռչակել են իրենց անկախությունը, Հայաստանը ժամանակ չուներ, որպեսզի իր պետականությունը ձևավորեր նորմալ պայմաններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետությունում անմիջապես սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը, և երկիրը շրջափակման մեջ հայտնվեց: «Այդ ամենը բացատրում է, թե ինչու երկրի ղեկավարությունից մեր որոշ ակնկալիքներ դեռ կյանքի չեն կոչվել»,- ասել է փորձագետը: Այս կապակցությամբ նա ավելացրել է, որ ամենագլխավորն այն է, որ Հայաստանն ունի պետականություն և շարունակում է անկախ երկիր մնալ:

Ինչպես նշել է Սերգեյ Մինասյանը, անկախության հռչակումից ի վեր երկիրն արդեն անցել է ամենաբարդ փուլերը, իսկ վերջին քսան տարվա գլխավոր ձեռքբերումների թվում նա նշել է Հայաստանի անկախության հռչակումը, երկրի պետականության ու զինված ուժերի, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի ձևավորումը և ղարաբաղյան հակամարտության փաստացի լուծումը: «Սակայն, չնայած այս ամենին, մենք պետք է հասկանանք, որ կան դեռ շատ սոցիալ-տնտեսական և ներքին քաղաքական հարցեր, որոնք պետք է լուծում ստանան»,- ընդգծել է նա:

Օգոստոսի 23-ին լրանում է ՀայաստանիԱնկախության հռչակագրի ընդունման 20 տարին: Հենց այս օրը` 1990-ի օգոստոսի 23-ին, հռչակագիրն ընդունվել է Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Պատմական նստաշրջանի երկրորդ որոշումն էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության լուծարումը և վերանվանումը Հայաստանի Հանրապետության, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն Խորհուրդը` Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն Խորհրդի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---