ՄԱԿ-ը նոր հետաքննություն կանցկացնի Սիրիայի ղեկավարության առնչությամբ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայում իրադրության հետաքննության նոր փուլ է մեկնարկել մարդկության դեմ հնարավոր հանցագործությունների առնչությամբ, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները: Հետաքննության նոր փուլը մեկնարկել է, չնայած Ռուսաստանի, Չինաստանի և Կուբայի առարկություններին: «Հետաքննության նոր փուլի մեկնարկի վերաբերյալ քվեարկությունն ավարտվեց այդ բանաձևին 33 «կողմ» և 4 «դեմ» ձայներով: Խորհրդի ևս 9 անդամ երկրներ ձեռնպահ մնացին»,- հաղորդում է գործակալությունը:

Օգոստոսի 18-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը հաղորդեց, որ մտադիր է արտահերթ նիստում քննարկել իրադրությունը Սիրիայում:

Սկսած այս տարվա մարտից, երբ Սիրիայում զանգվածային հակակառավարական ելույթներ սկսվեցին, անվտանգության ուժերը հարյուրավոր ցուցարարներ են սպանել: Բողոքները ճնշելու համար կիրառվում է նաև ծանր տեխնիկա և անգամ հրետանի, որը տեղադրված է ռազմանավերի վրա:

Ժամանակային առումով ցուցարարների դեմ վերջին խոշոր գործողությունն անցկացվեց Լաթակիա նավահանգստում: Սիրիական ՌԾՈՒ գնդակոծության և զինվորականների գործողությունների արդյունքում մի քանի հոգի սպանվեցին, մոտ 5 հազար պաղեստինյան փախստականներ ստիպված եղան լքել իրենց ճամբարները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---