Թուրքագետ. Արձանագրությունների հանումը Թուրքիայի խորհրդարանի օրակարգից բյուրոկրատական ընթացակարգերի արդյունք է

Թուրքագետ. Արձանագրությունների հանումը Թուրքիայի խորհրդարանի օրակարգից բյուրոկրատական ընթացակարգերի արդյունք է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների հանումը Թուրքիայի Մեծ ազգային ժողովի օրակարգից զուտ բյուրոկրատական ընթացակարգերի արդյունք է: Նման կարծիք է հայտնել հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Չարժե այդքան ուշադրություն դարձնել այս փաստին, քանի որ թուրքական խորհրդարանի որոշումն ուղղված չէր միայն այդ հարցի հանմանը, Արձանագրությունների հետ միասին օրակարգից բացառվել են ավելի քան 800 օրինագծեր», - նշել է Շաքարյանը:

Դրա հետ մեկտեղ, թուրքագետի կարծիքով, խորհրդարանի որոշումը մարմնավորում է «արևելյան» դիվանագիտության առանձնահատկությունները` հարցերի լուծման երկարաձգում: «Կարծում եմ` թուրքական իշխանությունները կրկին կընդգրկեն Արձանագրությունների հարցն օրակարգում, որպեսզի դրա քննարկումն էլ ավելի երկարաձգելու հնարավորություն ստանան, ինչը, սովորաբար, հատուկ է արևելյան երկրներին», - ընդգծել է Շաքարյանը:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները:

Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---