Հայաստանն ու Իսրայելը Երևանում հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացրեցին

Հայաստանն ու Իսրայելը Երևանում հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացրեցին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ից 23-ը Երևանում կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Օգոստոսի 23-ին իսրայելյան պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին և հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց աեղասպանության զոհերի հուշարձան և թանգարան։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---