Հայաստանում հանրակրթական ծրագրերից դուրս է մնում 100 հազար երեխա

Հայաստանում հանրակրթական ծրագրերից դուրս է մնում 100 հազար երեխա

PanARMENIAN.Net - Հիմնվելով պաշտոնական վիճակագրական և պետական պաշտոնյաների տրամադրած տվյալների վրա` ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը 2010 թվականի կտրվածքով արել է մի շարք վերլուծություններ` կապված երեխայի կրթության հիմնարար իրավունքի իրացման հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց վերլուծության արդյունքները:

«2010 թվականի տարեվերջին 6-17 տարեկանների թիվը ՀՀ-ում ըստ վիճակագրական ծառայության տվյալների կազմում է 498 060, իսկ ըստ կրթության և գիտության նախարարության «Հանրակրթությունը Հայաստանում 2009-2010 ուս. տարում» տեղեկագրի` 386 954 երեխա, որոնցից 5 992 երեխա սովորում են ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում», - ներկայացրեց Բախշյանը` եզրակացնելով, որ մոր 100 հազար երեխա դուրս է մնում հանրակրթական ծրագրերից:

Բանախոսը ներկայացրեց նաև տվյալներ հանրապետության հատուկ դպրոցներում սովորող երեխաների մասին: Մտավոր հետամնացների համար նախատեսված 18 դպրոցներում սովորում է 1 863 երեխա, այնինչ ըստ սոցապի` 0-18 տարեկան այդպիսի երեխաների թիվը 1036 է: Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այդպիսի երեխաները 285-ն են: Պատգամավորը հարց է բարձրացնում`որտեղի՞ց այդքան երեխա մտավոր հետամնացների դպրոցում և հավելում` պետությունը եռակի շատ է ֆինանսավորում այդ դպրոցները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը թվերի անհամապատասխանության համար մեղքը բարդեց վիճակագրական ծառայությունների վրա` նշելով, որ այդ համակարգում առկա խնդիրների մասին վաղուց է հայտնի:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---