Կարեն Կարապետյանը ծանոթացել է Երևանի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Երևանի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայրաքաղաքում իր հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ճանապարհների կառուցման, բարեկարգման, շենքերի և շինությունների արտաքին բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։ Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, մինչ օրս մայրաքաղաքում ասֆալտապատվել է 300 հազ. ք/մ ճանապարհ, ճաքալցվել` 150 հազ. գծամետր տարածք, 3 փողոցների տրամվայի գծեր են ապամոնտաժվել։

Կարեն Կարապետյանը շրջայցի ընթացքում ծանոթացել և գնահատել է մայրաքաղաքի տարբեր փողոցների շենքերի ներկման և լվացման կատարված աշխատանքները, հետևել Տպագրիչներ-Վարդանանց փողոցների և Ամիրյան-Մաշտոց հատման մասում գտնվող շենքերի, այդ թվում` Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքի խճանկարների սալիկապատման ընթացիկ աշխատանքերին։ Այս պահի դրությամբ Երևանում արդեն իսկ կատարվել է 245 շենքերի արտաքին լվացում և ներկում։ Ավարտին են մոտենում մետաղական ցանկապատերի ներկման աշխատանքները։

«Շրջայցի շրջանակում մենք արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքները ժամկետների մեջ են, որոշ դեպքերում նաև ժամկետներից արագ, ուղղակի հետագա մեր աշխատանքների համար ճիշտ ժամկետներ սահմանելու խնդիր ունենք: Բազմաթիվ աշխատանքներ կան, որոնց ավարտն, օրինակ, նոյեմբեր ամսին է նախատեսված, բայց տվյալ ժամկետն անտրամաբանական է: Այս մասով մենք բավականին անելիք ունենք որպեսզի մրցույթները ժամանակին հայտարարենք: Վերգետնյա անցումների կառուցման դեպքում էլ, օրինակ, կարելի էր ժամկետը սահմանել մինչև սեպտեմբերի 1-ը, ինչը տրամաբանական կլիներ», - նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանը նաև արձանագրել է, որ բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվել էին հատուկ ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, ժամկետների մեջ կավարտվեն ու թե' քաղաքի արտաքին տեսքը, թե' ընդհանուր միջավայրը զգալիորեն կփոխվի:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---