Հայաստանում գերապատվությունը տալու են կին հարկադիր կատարողներին

Հայաստանում գերապատվությունը տալու են կին հարկադիր կատարողներին

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը հարկադիր կատարողների աշխատանքի ընդունելիս գերապատվությունը տալու է կանանց, հաղորդում է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղարը: «Այսօր խիստ արդիական խնդիր է, որ կանայք առավել հաճախ ներկայացված լինեն բոլոր պետական, քաղաքական և հասարակական կառույցներում` զբաղեցնելով պաշտոններ: Ժամանակն է, որ խրախուսենք կին աշխատողների ներգրավվածությունը նաև ԴԱՀԿ ծառայությունում, կարծում եմ` դրանից կշահի և' մեր հասարակությունը, և' ծառայությունը», - նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ԴԱՀԿ ծառայության ոլորտում կին հարկադիր կատարողների մասնակցությունը կատարողական վարույթների գործողությունների իրականացման ընթացքին հարկադիր կատարող-պարտապան հարաբերությունները դարձնում է առավել զգոն և հավասարակշռված:

Նշվում է նաև, որ ԴԱՀԿ ծառայությունում հարկադիր կատարողի 8 թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում պայքարել է 23 թեկնածու:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---