Լիբիայի պատերազմը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է ուսումնասիրել տեղեկատվական պատերազմի մեթոդները

Լիբիայի պատերազմը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է ուսումնասիրել տեղեկատվական պատերազմի մեթոդները

PanARMENIAN.Net - Լիբիայում պատերազմը լավ օրինակ է, որի հիման վրա կարելի է ուսումնասիրել տեղեկատվական պատերազմի մեթոդները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է արաբագետ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքով, տրամադրվող տեղեկատվությունը խանգարում է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում երկրում, համապատասխանում է այն արդյոք իրականությանը, թե ոչ: «Արդեն կարելի է հստակ ասել, որ Տրիպոլին գրավվել է և Քադաֆին լքել է քաղաքը»,- ասել է նա և հավելել, որ ի տարբերություն այլ արաբական երկրներում նման իրավիճակների, օրինակ Եգիպտոսի և Թունիսի, Քադաֆին ցույց է տվել, որ հեղափոխություններին կարելի է դիմակայել միայն ուժով:

Այդ առումով նա նշել է, որ թեև Քադաֆին երկար դիմացավ արտաքին ուժերին, նրա պաշարներն անսպառ չեն, և շուտով նա ստիպված կլինի զիջել: «Սակայն թե ինչպես կարող են նոր իշխանությունները ղեկավարել երկիրը, մեծ հարց է»,- նշել է նա և հավելել, որ հազիվ թե նոր իշխանություններին հաջողվի երկրում պահպանել այնպիսի կայուն իրավիճակ, ինչպես դա հաջողվել է Քադաֆիին վերջին 40 տարվա ընթացքում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---