Սիրիայի անկայուն քաղաքական իրավիճակը խանգարել է այդ երկիր հայկական ոչխարների ներկրմանը

Սիրիայի անկայուն քաղաքական իրավիճակը խանգարել է այդ երկիր հայկական ոչխարների ներկրմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ամեն տարի արտադրվում է շուրջ 420-450 հազար ոչխար, որոնց մեծ մասն արտահանվում է: Այդ մասին օգոստոսի 24-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը: «Ներկրումն առկա է և շարունակվում է, իրացման հիմնական շուկան Իրանն է»,- ասել է նա:

Իրանից բացի հայկական ոչխարներն արտահանվել են նաև Սիրիա, սակայն այնտեղ ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով ներկրումն այդ երկիր դադարեցվել է: «Հայաստանը պետք է հպարտանա նրանով, որ կարող է ներկրել իր արտադրանքն այլ երկրներ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---