Հայաստանում մեկնարկում է iPad 2-ի պաշտոնական վաճառքը

Հայաստանում մեկնարկում է iPad 2-ի պաշտոնական վաճառքը

PanARMENIAN.Net - Երևանում Apple կենտրոնի՝ iStore խանութի տնօրեն Էռնեստ Մարդոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Apple ընկերությունը iStore խանութին շնորհել է Հայաստանում iPad-ների պաշտոնական վաճառքի իրավունքը։

Օգոստոսի 26-ին iStore խանութում կմեկնարկի iPad 2-ի վաճառքը։ iStore խանութը հանդիսանում է ընկերության authorized reseller-ը (պաշտոնական գործընկեր)։

Էռնեստ Մարդոյանի խոսքով խանությում առկա են iPad 2-ի բոլոր տարբերակները (16Գբ, 32Գբ, 64Գբ), այդ թվում գունավոր պատյանները՝ պոլիմերային և կաշվե։

«Գնելով iPad 2` հաճախորդը կստանա 1 տարվա երաշխիք։ Գնելիս ցանկության դեպքում հաճախորդին կներկայացվի` ինչպես օգտվել ծրագրերից», -ասաց Էռնեստ Մարդոյանը։

Ըստ Էռնեստ Մարդոյանի՝ ԱՊՀ երկրները Apple-ի նոր արտադրանքը սովորաբար ստանում են թողարկումից 2-ից 3 շաբաթ հետո։ iPad 3-ի թողարկման դեպքում iStore խանութը կրկին կիրականացնի պաշտոնական վաճառքը։

iPad-ները համարվում են Apple-ի բրենդային պլանշետային համակարգիչները։ iPad-ի երկրորդ սերունդը Apple-ը թողարկեց 2011-ի մարտին։ Այն ավելի բարակ է iPad 1-ից և անգամ iPhone 4-ից։ iPad 2-ը աշխատում է iOS օպերացիոն համակարգով և A5 պրոցեսորով։ Ըստ պտտվող լուրերի Apple-ը սկսելու է iPad-ի երրորդ սերնդի արտադրությունը 2012-ի տարեսկզբում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---