Թուրքիան բացառել է Արևմուտքի միջնորդության հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ

Թուրքիան բացառել է Արևմուտքի միջնորդության հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական Արձանագրությունների բացառումը նշանավորեց այդ հարցի բացառումը Թուրքիայի իրավական ոլորտից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը. «Արձանագրությունների հարցը բացառվել է քաղաքական տեսանկյունից, սակյան Մեծ Ազգային ժողովի օրակարգից հանելուց հետո այն հանվել է նաև իրավական դաշտից»: Սակայն թուրքագետը կոչ է արել հայ հասարակությանը մեծ ուշադրություն չդարձնել այս դեպքին, քանի որ, նրա կարծիքով, այդ քայլն ավելի շատ բյուրոկրատական գործընթացների արդյունք է եղել: Բացի դրանից, Մելքոնյանը նշել է, որ այդ քայլով Թուրքիան նվազեցրել է Արևմուտքի միջնորդության հնարավորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից հանել է 898 օրինագիծ, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները: Համաձայն Pirus Haber-ի, Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---