Կամերային երաժշտության տանը նշվել է «Ալիք» օրաթերթի 80-ամյակը

Կամերային երաժշտության տանը նշվել է «Ալիք» օրաթերթի 80-ամյակը

PanARMENIAN.Net - Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած` «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում նշվել է «Ալիք» օրաթերթի 80-ամյակը: Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ հոբելյանի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքն ընթերցել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը` շեշտելով, որ այս հոբելյանը շնորհավորում են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, դեսպաններ և անվանի շատ այրեր:

Ներկաներին ողջունել և «Ալիք» օրաթերթին ու նրա խմբագրակազմին «ևս 80 և 800 տարի գոյատևում» է մաղթել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով է պարգևատրել «Ալիք» օրաթերթի արտոնապետ Ալբերտ Աճեմյանին, իսկ ներկայիս խմբագրապետ Դերենիկ Մելիքյանին` «Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության և կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի, Իրանի հայ համայնքի բարգավաճման և «Ալիք» օրաթերթի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ», պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Հանդիսավոր երեկոյին մասնակցել են դեսպաններ, «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիրներ Սեդա Դավթյանը, Նորայր Եսաբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և այլք:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին շնորհակալագիր է հանձնել «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---