«Աստծո Ձայն» ավետարանական եկեղեցին սարսափով է ընդունել Հայ Առաքելական եկեղեցու գերազանցությունն ու հզորությունը

«Աստծո Ձայն» ավետարանական եկեղեցին սարսափով է ընդունել Հայ Առաքելական եկեղեցու գերազանցությունն ու հզորությունը

PanARMENIAN.Net - «Աստծո Ձայն» ավետարանական եկեղեցու «հոգևոր հովիվ» Սեդրակ Մինասյանը կոչով է դիմել իր «քույրերին ու եղբայրներին»` հորդորելով միավորվել «այս ծանր շրջանում», քանի որ «դժբախտություն է եկել նրանց տուն»:

Այդ «դժբախտությունը» աղանդավորների համար Հայ Առաքելական եկեղեցին ու «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությունն են ու նրանց համատեղ պայքարը բոլոր աղանդավորների դեմ:

«Հրապարակ»թերթն այսօր բացահայտ է դարձրել Էջմիածնի պլանները` ստեղծելով և ֆինասական մեծ միջոցներ տրամադրելով «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությանը ամբողջովին կոտրել մարդկանց հավատքը այլ եկեղեցիների հանդեպ»,- ասվում է «Աստծո Ձայն» ավետարանական եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ:

Սեդրակ Մինասյանը խոստովանում է, որ հակառակորդը` ի դեմս Էջմիածնի, ուժեղ է ու հզոր, և ջանք չի խնայելու այլադավաններին հասարակության աչքում թշնամի դարձնելու համար:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---